Առաջին տիկինը շաբաթ չկա, որ առանց սկանդալի անցկացնի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 12, 2012 15:41
Ֆրանսիայի անզուսպ առաջին տիկինը կրկին քաղաքական սկանդալի կենտրոնում է հայտնվել` անկեղծորեն վարչապետի դեմ հանդես գալով:
Վալերի Տրիերվեյլերը, որը նախագահ Օլանդի քաղաքացիական կինն է, հանդիպել է Նանթ քաղաքի օդանավակայանի շինարարության հակառակորդների հետ:
«Greenpeace» ակտիվիստների հետ հանդիպում կազմակերպելով` նա գիտեր, որ բազմամիլիոնանոց շինարարությունն պաշտպանում է վարչապետ Ժան Մարկ Էրոն: 47-ամյա լրագրող Տրիվեյլերը, որի հետ գործնականում հրաժարվել են աշխատել գրեթե բոլոր հայտնի հրատարակությունները, համաձայնել է ակտիվիստների նամակը փոխանցել իր բարձրաստիճան ամուսնուն:
Ի դեպ, տիկինը, որն ամենուր է, առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում` դրանով իսկ ֆրանսիացի քաղաքական գործիչների դժգոհությունը առաջացնելով:






Facebook
Tweet This
Email This Post
