«Դարի հանելուկը» լուծված է. Ծառուկյանը չի առաջադրվի, ԲՀԿ-ն չի սատարի ոչ ոքի
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 12, 2012 15:42
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում մասնակցության վերաբերյալ դիրքորոշումը։ Եվ այսպես, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին:
Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.
1. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:
2. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:






Facebook
Tweet This
Email This Post
