Օբաման սիրիացի ապստամբներին “լեգիտիմ ուժ” է ճանաչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 15:07

ԱՄՆ նախագահ Օբաման Սիրիայի ընդդիմությունը սիրիական ժողովրդի  “միակ  օրինական ներկայացուցիչ” է ճանաչել: Ընդ որում, նախագահը նշել է, որ  այդ ուժը բավականին “ընդգրկուն է ու ներկայացուցչական”: Միևնույն ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ մոտ ժամանակներում Ասադի հակառակորդներին զենք չի մատակարարի:

Նոյեմբերին ձևավորված  Ասադին հակադիր կոալիցիան արդեն ճանաչվել է ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու մի շարք արաբական երկրների կողմից:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply