Շինարարը 2 սենյականոցում 333 մարդ է գրանցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 14:02

Մոսկվայում շինարարն իր 2-սենյականոցում 333 ներգաղթյալ է գրանցել`  դրանով իսկ սահմանելով  յուրօրինակ ռեկորդ:

Միգրացիոն ծառայության աշխատակիցները, հայտնաբերելով վկայականների հաստ թղթապանակը, որոնք  օտարեկրացի շինարարներին էին տրվել նույն հասցեում գրանցման  վերաբերյալ, իսկույն դիմեցին շրջանային դատախազություն:

Ստուգմամբ պարզվեց, որ Կոնենկովի փողոցում գրանցված ներգաղթյալներից և ոչ մեկը չի բնակվում նշված հասցեով: Հարևաններն ասում են, որ “ռետինից” բնակարանի տերը այդպիսով գումար է  աշխատում  ներգաղթողներից:

Ներկայում  հաստատված օրենքի համաձայն, մեկ շնչին հասնում է 6 քմ, իսկ օտարերկրացիների նկատմամբ նման նորմ չկա, ուստի  կարելի է գրանցել ինչքան ուզես, թեկուզ մի ամբողջ երկիր: Եվ, քանի որ գրանցման վայրում նրանցից և ոչ մեկին գտնել չի հաջողվել,  դատախազությունը դիմել է դատարան` նրանց բոլորին գրանցումից հանելու խդրանքով: Սակայն, դատավորի որոշմամբ, միայն մեկ մարդ է գրանցումից հանվել: “Գրանցման պալատի” տերը դեռևս միայն  իր հասցեին ադմինիստրատիվ  պահանջներ է ստացել կեղծ տվյալներ տրամադրելու համար:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply