www.e-payments.am-ը լավագույն տեխնիկական կատարում ունեցող կայքն է Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2012 13:33

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթի արդյունքները եզրափակող մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից լավագույնն է ճանաչվել ՀՀ կառավարության www.e-payments.am կայքը: Նշենք, որ «ArmNet Awards 2010»-ի շրջանակում «Լավագույն նորարարություն» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից միաձայն լավագույնն էր ճանաչվել ՀՀ կառավարության www.e-gov.am կայքը:
Արդեն երրորդ անգամ անցկացվող «ArmNet Awards» ամենամյա մրցույթը նպատակ ունի գնահատել հայկական ինտերնետային տիրույթում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նորաստեղծ կայքերի առաջխաղացմանը: «ArmNet 2012» ամենամյա միջոցառումների կազմակերպիչներն են «Maeutic»a ընկերությունը, «Orange» ընկերությունը և «Հայաստանի ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը: Մրցույթի շրջանակում միջազգային ժյուրիի կողմից մրցանակ է շնորհվում 7` «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Հասարակական ազդեցություն» և «Orange»-ի հատուկ մրցանակ «Լավագույն բջջային հավելված» անվանակարգում: Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել 540 կայք:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply