Դավութօղլուն կրկին մասնակցում է Սիրիային վերաբերող ժողովին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 12, 2012 13:24
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Sondakika” թերթը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Մարոկոյի Մարաքեշ քաղաք` “Սիրիական ժողովրդի ընկերները” ժողովին մասնակցելու համար: Ժողովին 100-ից ավել երկրների հետ միասին մասնակցելու է նաև Սիրիայի ընդդիմությունը: Առողջական խնդիրների պատճառով սրան չի մասնակցելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հավաքի ժամանակ նախատեսվում է հումանիտար օժանդակության միջոցներ ձեռնարկել Սիրիայում քաղաքական անցման հնարավորության և ժողովրդի տանջանքները թեթևացնելու համար:
Դիտվել է 725 անգամ:





Facebook
Tweet This