Ադրբեջանական հաքերները կոտրել են Yerkir.am կայքը եւ ջնջել արխիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2012 13:22

Դեկտեմբերի 11-ի երեկոյան Yerkir.am կայքը հաքերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Կայքի գլխավոր էջում թողնված հաղորդագրությունը փաստում է, որ հարձակումն իրականացվել է ադրբեջանական anti-armenia.org հաքերային խմբավորման կողմից:

Ցավոք, ջնջվել է Yerkir.am-ի ամբողջ արխիվը, սակայն խմբագրությունը խոստանում է հնարավորինս արագ վերականգնել այն: Այժմ աշխատանքներ են տարվում կայքը վերականգնելու ուղղությամբ: Շուտով այն կրկին հասանելի կլինի:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply