ՀՄԼՖ-ն հրապարակել է արժանավորների ընդլայնված ցուցակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 12, 2012 13:45

Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցման արդյունքով որոշում է  մրցաշրջանի լավագույն մարզիկներին, թիմերին: Հարցմանը մասնակցելու են  մարզական բնագավառի աշխատանքը լուսաբանելու առնվազն երեք տարվա ստաժ ունեցող լրագրողները, մեկնաբաններրը, լուսանկարիչները:

ՀՄԼՖ-ն  պաշտոնապես հրապարակել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցանկը և լավագույն թիմերի անունները: Ահա թե ովքեր են արժանավորները.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Արսեն Ջուլֆալակյան (օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բրոնզե մեդալակիր)

Արթուր Ալեքսանյան (օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն)

Յուրի Պատրիկեև (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Ազատ ոճի ըմբշամարտ

Դավիթ Սաֆարյան (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Ձյուդո

Հովհաննես Դավթյան (Եվրոպայի առաջնության արծաթե  մեդալակիր)

Ծանրամարտ

Հռիփսիմե Խուրշուդյան (Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)

Սամվել Գրիգորյան, Աղասի Աղասյան, Վարդան Դավթյան, Հայկ Հակոբյան (բոլորն էլ՝ համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիրներ)

Սմբատ Սարգսյան, Վանիկ Ավետիսյան  (երկուսն էլ՝ համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր)

Ստենդային հրաձգություն

Երջանիկ Ավետիսյան  (Եվրոպայի չեմպիոն)

Մարմնամարզություն

Հարություն Սերդինյան (Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Շախմատ

Լևոն Արոնյան (Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, առաջին խաղատախտակի առջև հանդես եկեղների պայքարում ոսկե մեդալակիր)

Վլադիմիր Հակոբյան  (Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, երրորդ խաղատախտակի առջև հանդես եկողների պայքարում բրոնզե մեդալակիր)

Սամբո

Մխիթար Մխիթարյան (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր)

Գայանե Խաչատրյան, Սոսե Բալասանյան, Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Հարություն, Հարություն Մեհրաբյան, Մավրիկ Նասիբյան, Վահիկ Վարդանյան (բոլորն էլ` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

Ֆուտբոլ

Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս (բոլորը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքական):

Թիմերը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան)– համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:

«Միկա» շախմատի կանանց թիմ (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Հայրապետյան, Հարիկա Դրոնավալի, Լեյլա Ջավախիշվիլի) – Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոն:

Ծանրամարտի Հայաստանի ուսանողական հավաքական (Համաշխարհային ուսանողական խաղերի թիմային առաջնության երկրորդ մրցանակակիր)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքական (Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդ տեղ):

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply