Նյույորքցիներն ավելի երկար են ապրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 13:17

«Նյույորքցիներն  ավելի երկար են ապրում, քան Ամերիկայի մյուս վայրերում բնակվողները»,-ասել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը`  գովաբանելով իր վարչակարգի վարած առողջապահական քաղաքականությունը:
2010թ.  ծնված նյույորքցին կունենա 80.9 տարվա կյանքի տևողություն՝ 2.2 տարով  երկար իր հայրենակիցներից:
2001թ-ից ի վեր Նյու -Յորքի բնակիչների կյանքի տևողությունը ավելացել է 3 տարով, իսկ ազգային մակարդակով՝ ընդամենը 1.8 տարով:
Ակնկալվում է՝ Նյու Յորքի կանայք կապրեն 83.3 տարի, իսկ տղամարդիկ՝ 78.1:
Բլումբերգը իր կառավարման ընթացքում առողջապահությանը վերաբերվող օրենքներում կատարել է բազմաթիվ փոփոխություններ: 2003թ.  նա արգելել է ծխելը բարերում, ռեստորաններում, աշխատավայրում և հանրային  վայրերում: Այս տարի քաղաքապետը սահմանափակել է մեծ չափսերի գազավորված խմիչքների սպառումը, պատճառաբանելով, որ այն դառնում է գիրության հիմնական մեղավորը:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply