Հռոմի պապն այսօր Twitter-ով կգրի առաջին հաղորդագրությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 13:12

Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը իր առաջին երկար սպասված թվիթերյան հաղորդագրությունը կգրի չորեքշաբթի օրը:
Անցած շաբաթ, երբ Հռոմի պապը հայտարարեց Twitter-ին միանալու մտադրության մասին, սոցցանցի 625,000 օգտատեր գրանցվեցին` հետևելու  նրա գլխավոր հաշիվը անգլերենով: Տասը  հազար այլ օգտատերեր հետևում են նրա արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, պորտուգալերեն, իսպաներեն հաշիվները:
Twitter-ին միանալու նպատակն է  փոխանցել կաթոլիկ արժեքները հատկապես երիտասարդ լսարանին:
Առաջին թվիթների  միջոցով Բենեդիկտ XVI-ը կպատասխանի իրեն ուղղված մի շարք հարցերի: 140 տառանոց հաղորդագրությունը չի գրի հենց ինքը՝ պապը, նրան  կօգնեն Վատիկանի պաշտոնյաները:
85-ամյա պապին ծաղրելու նպատակով  վերջերս նրա անվամբ բացվել են մի քանի կեղծ Twitter-ի հաշիվներ:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply