Մահացու վրաերթ կատարած վարորդը մեղայականով ներկայացել է բաժին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2012 11:46

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Բաբկեն  Մկրտչյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես E-280»  մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին մահացու վրաերթի է ենթարկել Բ.Մկրտչյանին:
Վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply