Գավառի բնակիչը թունավորվել է շմոլ գազից, Զոլաքարի բնակիչը` գազի արտահոսքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2012 11:21

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Իրինա  Սարդարյանը:
Պարզվել է, որ նա տան լոգարանում թունավորվել է  շմոլ  գազից:
ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվածի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Զոլաքար գյուղի  23-ամյա մի բնակիչ:

Պարզվել է, որ նա թունավորվել է գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply