Արմինե Անտոնյանը`մրցաշարի լավագույն ռմբարկու և գծային խաղացող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 22, 2010 13:50

Իսրայելի Ռամադ Հան քաղաքում ավարտվեց  հանբոլիստուհիների «Չելենջ տրոֆի» մրցաշարը: Մեր երկրի ներկայացուցիչները բավարարվեցին  խմբում 3-րդ տեղը զբաղեցնելով, սակայն նրանք ավելիին էին արժանի:

Վերջին խաղում Հայաստանի հավաքականը տպավորիչ առավելության հասավ Մալթայի ներկայացուցիչների նկատմամբ: Առաջին կեսից հետո մերոնք առջևում էին 9:5 հաշվով: Երկրորդում` մեր երկրի ներկայացուցիչները էլ ավելի մեծացրին առավելությունը, իսկ խաղն ի վերջո ավարտվեց 21:12 հաշվով:

Ամփոփելով մրցաշարի արդյունքները, կարել է ասել, որ Հայաստանի հավաքականը ներուժ ուներ խմբում առաջին տեղը գրավելու: Ինչպես հայտնի է, առաջին տուրում մերոնք մեկ միավորի տարբերությամբ (27:28) պարտվել էին Կիպրոսի հավաքականին, որի նկատմամբ առավելություն էին ունեցել առաջին խաղակեսում` 13:11 հաշվով: Իսկ այն պահպանել խանգարել էր, որ հանդիպման ավարտից առաջ վնասվածք էր ստացել մեր թիմի փորձառու դարպասապահ Աստղիկ Գյուրջինյանը: Հիշեցնենք, որ կազմակերպիչները, քաջատեղյակ լինելով Ֆրանսիայում բնակվող Մարի Կազգանջյանի կարողություններին (նա նախկինում պաշտպանել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի պատիվը), պատճառներ էին գտել, և  մրցաշարի մեկանարկից առաջ  չթույլատրեցին նրան համալրել մեր թիմի կազմը: Հայաստանի հավաքականից երկյուղում էին հատկապես իսրայելցիները: Եվ քանի որ Գյուրջինյանն այլևս անկարող էր օգնել մեր թիմին, Հայաստանի հավաքականը, կատարվածից ուշքի չեկած,կոտրված, հաջորդ խաղում զիջել էր Իսրայելի ընրանուն` 9:32 (4:19): Եվ թեև մեր թիմը ծանր վիճակում էր, սակայն, ինչպես նշվեց, այն վերջին խաղում  հեշտորեն հաղթեց Մալթայի ներկայացուցիչներին:

Ահա, թե ինչպիսի ելքեր են ունեցել մյուս  երկրների հավաքականների մասնակցությամբ հանդիպումները` Մալթա-Իսրայել` 9:24 (4:13), Կիպրոս-Մալթա` 29:10 (16:7): Իսկ առաջին տեղի հարցը վճռվեց Իսրայել-Կիպրոս խաղում: Տանտիրուհիները հաղթեցին 25:16 (12:10) հաշվով և վաստակած 6 միավորով խմբում զբաղեցրին առաջին տեղը: Ապա հաջորդում են Կիպրոսի (4), Հայաստանի (2), Մալթայի (0) հավաքականները:

Այսպիսով, Իսրայելի հավաքականը պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Այդ թիմի մրցակիցը հայտնի կդառնա ապրիլին Էստոնիայում կայանալիք մրցաշարի ավարտից հետո, որում ուժերն են չափելու Ֆինլանդիայի, Մոլդովայի, Ֆարերյան կղզիների , Էստոնիայի ներկայացուցիչները:

Մրցաշարի լավագույն ռնբարկու է ճանաչվել Հայաստանի հավաքականի խաղացող Արմինե Անտոնյանը: Նա մրցակիցների դարպասը գրավել է 23 անգամ: Ընդ որում, Կիպրոսի հավաքականի հետ խաղում Անտոնյանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել` դառնալով 14 գոլի հեղինակ: Արմինեն 6 գնդակ է նետել Մալթայի, 3 գնդակ Իսրայելի հավաքականների դարպասները:

Ի դեպ, Անտոնյանն ընդգրկվել է մրցաշարի մասնակից թիմերի խորհրդանշական հավաքականում և ճանաչվել է գծային լավագույն խաղացող: Մյուս անվանակարգերում լավագույններ են ճանաչվել` դարպասապահ` Դիկլա Էլչանտին (Իսրայել), ձախ անկյուն` Պանայիտա Ֆիակոուն (Կիպրոս), ձախ-կիսամիջին` Իոաննա Սիզինորը (Կիպրոս), աջ-կիսամիջին` Բրենդա Կամիլերոն (Մալթա), աջ անկյուն` Քրիստինա Կտորին (Մալթա), պաշտպան` Շանի Ռաչել Լևինկինգը (Իսրայել): Մրցաշարի  ամենաարժեքավոր խաղացողն է` Նաթալի Լյուսի Բերթուն (Իսրայել):

Խ Հ Ո Պ Գ Տ Մ
1.ԻՍՐԱՅԵԼ 3 3 0 0 81-34 47 6
2.ԿԻՊՐՈՍ 3 2 0 1 73-62 11 4
3.ՀԱՅԱՍՏԱՆ 3 2 0 1 57-72 -15 2
4.ՄԱԼԹԱ 3 0 0 3 31-74 -43 0

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply