Ընտրացուցակների ամբողջացման աշխատանքներն ակտիվ փուլում են. Հովհաննես Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 12, 2012 10:58

Առաջիկա նախագահական ընտրություններին հնարավոր է ընտրողների թվի աճ գրանցվի՝ ելնելով մի շարք գործոններից: Ընտրողների ռեգիստրի ամբողջականացման գործընթացն ակտիվ փուլում  է. այն Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայաղնի 2013թ. հունվարի 8-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: «Չեմ կարծում, որ առաջիկա նախագահի ընտրությունների ընտրացուցակների միտումները տարբերվեն խորհրդանական ընտրությունների ցուցակների միտումներից, այսինքն այն գործոնները, որոնք ազդում են թվերի վրա, հիմա էլ են պահպանվել: Ընտրացուցակներում աճը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքերով. նախ քաղաքացիություն ստացած անձանցով, մասնավորապես` սիրիահայերով, 18 տարին լրացած երիտասարդներով, ովքեր նույնպես ընտրական իրավունք են ձեռք բերում, հաշվառում չունեցողներով, որոնք առաջին անգամ հաշվառվում ենք, քանզի քիչ չէ այն մարդկանց թիվը, ում տարիքը 16-ից բարձր է, բայց անձնագիր են հանում ավելի մեծ տարիքում»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այս երեք գործոններն են, որոնք կարող են բերել թվերի ավելացման՝ չնայած մահացած անձանց վերաբերյալ տվյալները ևս ավելի ամբողջական են դառնում:

Վարչության պետի խոսքով՝ մեկ շաբաթից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի հետ կունենան անմիջական կապ՝ էլէկտրոնային տվյալնների փոխանակման հնարավորություններով, որն ավելի կարագացնի աշխատանքները: «Մեր ջանքերով էլ մոտ 500 մահացածի տվյալներ ենք հայտնաբերել, խոսքը նրանց մասին է, ովքեր քաղաքացիական կացության ակտերի մարմնում չէին էլ հայտնվելու, մենք մեր նախաձեռնությամբ ենք հայտաբերել և 800-ից ավելի մարդու էլ, ովքեր քանդված շինությունների վրա են գրացված եղել բացատրական աշխատանքերի շնորհիվ կարողացել են իրական հասցեները պարզել և գրանցել»,- հայտնեց Քոչարյանը:

Աշխատանքներ են տարվում նաև այն ուղղությամբ, որտեղ 10-ից ավելի մարդ է գրանցված: «Սեփականատերերին խնդրում ենք, որ իրենք մեկ անգամ ևս ստուգեն, և եթե կան մարդիկ, ովքեր հաշվառվել են կամ իրենց կամքով են հաշվառվել և ուզում են դուրս գալ, ապա դիմեն մեզ»,-ասաց Հովհաննես Քոչարյանը:

2012 թվականին 14 հազար 239 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն, որից  6461 մարդ` Վրաստանի քաղաքացիներ, 4465-ը` Սիրիայի քաղաքացիներ և ,բնականաբար, նրանք, ովքեր հաշվառվել են, անձնագիր են ստացել եւ մտնելու են ռեգիստր: Հայաստանում կա 2 միլիոն 485 հազարից ավելի ընտրող, որը 360 հազարով ավելի է, քան 2008 թվականին:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply