Մեքենան արգելափակվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2012 10:39

եկտեմբերի 11-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ – Վարդենիս ավտոճանապարհի 47-րդ կմ-ի մոտ «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստեղծված իրավիճակը գնահատելու և հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ներգրավվել է ամենագնաց տեխնիկա, սակայն չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից, և ժամը 20.30-ի սահմաններում աշխատանքները դադարեցվել են:
Ավտոմեքենայի ուղևորներ Վլադիսլավ և Անդրանիկ Բադալյանները տեղափոխվել են Վարդենիսի ՀՓՋ` գիշերելու:
Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:

Դիտվել է 640 անգամ:
Print Friendly

Leave a Reply