Պատահարներ ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 12, 2012 10:35
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 04 ՕՏ 795 պ/հ (վարորդ` Զավեն Մխիթարյան) ավտոմեքենան: Տուժածներ չկան:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ – Վանաձոր ավտոճանա¬պարհի 21-րդ կմ-ում` Արա գյուղի մոտ, առաջացել է ավտոմեքենաների խցանում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ–փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Վրաստանի Հանրապետության քաղաքացի Տեր-Մուրադ Լաբաձեին պատկանող «Վոլվո» մակնիշի ZHZ-722 պ/հ բեռնատարը և երթևեկությունը վերականգնվել է:
Տուժածներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
