Եգիպտոսի պաշտպանության նախարարը համերկրացիներին երկխոսության կոչ է արել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 12, 2012 8:30
Եգիպտոսի պաշտպանության ու ռազմական արդյունաբերության նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին առաջարկել է ազգային երկխոսություն սկսել երկրի ձգձգված ճգնաժամից դուրս գալու ելքի շուրջ:
Հանդիպումը տեղի կունենա Օդային պաշտպանության զորքերի տանը, Կահիերի արվարձանում: Պաշտպանության նախարարության տեղեկացման համաձայն, երկխոսության են հրավիրվել Եգիպտոսի հասարակայնությունը. քաղաքական գործիչներ, լրագրողներ, դերասաններ, ու սպորտսմեններ: Քիչ ավելի ուշ, լրացուցիչ հայտարարություններով այց ցուցակին ավելացվել են «հեղափոխական երիտասարդությունը, Ալ Ազհարայի աստվածաբանները, եկեղեցու ներկայացուցիչները, դատավորների կոլեգիան, բանվորներ ու գյուղացիներ»:
“Մահմեդական եղբայրներն” արդեն հայտնել են իրենց մասնակցության մասին:
Հանդիպման են հրավիրվել նախագահ Մուրսին ու վարչապետ Հիշամ Քանդիլը, սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ պետության ղեկավարը չի մասնակցելու այդ երկխոսությանը:






Facebook
Tweet This
Email This Post
