Ավստրալացի հաղորդավարների կատակի զոհ դարձած բուժքրոջ ընտանիքը 500 հազար դոլար կստանա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 8:14

Լոնդոնյան հիվանդանոցի բուժքրոջ ընտանիքը 500 հազար դոլար փոխհատուցում կստանա 2Day FM ռադիոկայանից, հայտնել է բիրտանական հեռուստառադիոհաղորդակցության BBC ընկերությունը:

Հաղորդավարներ Մեյլ Գրեյգն ու Մայքլ Քրիստիանը անցած շաբաթ զանգահարել էին հիվանդանոց ու ներկայացել Մեծ Բրիտանիայի թագուհի ու արքայազն Չարլզ: Հիվանդանոցի բուժքույր Ջաստինա Սալդանան  նրանց մանրամասն պատմել է հերցոգուհու վիճակի մասին: Իսկ ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ Սալդանան ինքնասպան է եղել: Ենթադրվում է, որ նա կյանքին վերջ է դրել` հասկանալով, թե իրականում ում հետ է խոսել:

Ռադիոկայանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ փոխհատուցվող գումարը վերցվելու է  գովազդային ֆոնդից ու փոխանցվելու է  հանգուցյալի ամուսնուն ու 2 երեխաներին:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply