Մողեսների նոր տեսակն անվանել են ի պատիվ ԱՄՆ նախագահ Օբամայի

Օրվա լուր | | December 12, 2012 7:39

Ամերիկացի գիտնականներն Օբամայի “լեգենդար” ժպիտի պատվին են անվանել վերջերս հայտնաբերված անհետացած մողեսների նոր տեսակը: Յեյլի համալսարանի հնէաբանների խոսքով, նոր տեսակի համար փորձել են համադրել բառերն ու ստացել են “Օբամադոն” անվանումը, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է` “Օբամայի ատամներ”  և “համաչափություն”:

“Այս մողեսն ունի շատ երկար  ու համաչափ ատամներ, ինչպես մեր նախագահը: Չէ որ Օբաման շատ գեղեցիկ ժպիտ ունի”,մեկնաբանել է Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականը:

Գիտնականները սպասում էին նոյեմբերյան ընտրությունների ավարտին, որպեսզի սողունին այդ անունով կոչեն:

“Եթե Օբաման պարտություն կրեր, ապա մողեսին այդ անունով կոչելը  վիրավորական վիրավորական կհնչեր, դրա համար էլ սպասեցինք ընտրությունների արդյունքներին”,ասել են նրանք:

Առաջին անգամ մողեսը հայտնաբերվել է  արևելյան Մոնտանայում,1974-ին, սակայն վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին , որ տարիներ առաջ հայտնաբերված մնացորդները սխալմամբ վերագրվել էին մեկ այլ տեսակի:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply