Facebook-ը ժամանակավորապես անհասանելի էր որոշ օգտատերերի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 1:03

Facebook-ը ժամանակավորապես անհասանելի էր՝ ցանցի որոշ ենթակառույցների փոփոխման պատճառով:

՛՛Այսօր մենք DNS ենթակառուցվածքում կատարել ենք որոշակի փոփոխություններ, որը ժամանակավորապես խոչնդոտեց ոմանց մուտքը սուցցանց՛՛,- Facebook-ը տեղեկացրել է France-Presse-ին:
՛՛Մենք արագորեն հայտնաբերել և լուծել ենք խնդիրը և արդեն 100%-ով պատրաստ ենք: Մենք ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարավետության համար՛՛:
Twitter-ի օգտատերերից մեկը իր հաղորդագրության մեջ գրել է,-՛՛ Facebook-ը չի աշխատում: Ակնհայտորեն դա աշխարհի վերջի սկիզբն է՛՛:
Ավելի վաղ Gmail օգտագործողները բողոքում էին, որ իրենց էլեկտրոնային փոստը չի աշխատում: Մի քանի ժամ անց խնդիրները շտկվեցին:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply