Թուրքիայում հիվանդանոցային նոր սկանդալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 0:48

Թուրքիայում Զոնգուլդակի շրջանում պետական հիվանդանոցի մաքրության աշխատանքներ կատարող 29-ամյա աշխատակիցը ձեռբակալվել է, քանի որ հիվանդների տվյալների բազայից վերցրել է կանանց համարներ և անընդհատ զանգահարելով նրանց անհանգստություն պատճառել: Այս դեպքի մասին է գրում թուրքական «Radikal»-ը`վկայակոչելով «Doğan» լրատվական գործակալությունը:
20 օր առաջ Զոնգուլդակի պետական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում բուժվող հիվանդներից մի երիտասարդ աղջիկ դիմել է ոստիկանություն`բողոքելով, որ հիվանդանոցի աշխատակիցներից մեկը իրեն զանգահարում և անհանգստացնում է: Կարճ ժամանակ անց նույն բաժանմունքում բուժվող մեկ այլ կին ևս միևնույն բողոքն է ներկայացնում: Այս երկու կանայք էլ ոստիկանությանը ապացույց են բերել վերոնշյալ անձի կողմից իրենց ուղարկված հաղորդագրությունները, որտեղ ասվում է`«Շատ գեղեցիկ ես, ուզում եմ քեզ հետ ծանոթանալ, պետք է հիվանդանոց գաս, այլապես չենք կարող քեզ բուժել»:
Մեղադրյալ երիտասարդը, որը ամուսնացած է և երկու երեխա ունի նշել է, որ հիվանդներից մեկին իսկապես հիվանդանոցում տեսնելով հավանել էր և ծանոթանալու համար զանգահարել նրան: Սակայն նա մերժել է մյուս հիվանդներին անհագստացնելու մեղադրանքները:
Հիվանդանոցի տնօրենը դեպքի առնչությամբ նշել է, որ իրենց աշխատակիցը չէր կարող հիվանդների համարները վերցնել տվյալների բազայից և հավանաբար դրանք բուժքույրերն են տվել:
Վերջին երկու օրում Թուրքիայում սա արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է կապված հիվանդանոցի աշխատակիցների և բժիշկների անբարո արարքների հետ: Կարելի է ենթադրել, որ առողջապահության ոլորտը Թուրքիայում լուրջ բացթողումներ ունի:

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply