Արման Կիրակոսյան. «Էրդողանը մոռանում է միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Գայանե Նազարյան | March 22, 2010 13:07
«Էրդողանը մոռանում է միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը գրավի Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա:
«Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին: Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով»-ասել է Արման Կիրակոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
