5 բալ երկրաշարժ` Հայաստանում. Աբովյան քաղաքում մարդիկ «դուրս են թափվել» շենքերից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 18, 2009 13:44

erkrasharjՐոպեներ առաջ Երևանի կենտրոնում տեղակայված «Անկախ»-ի գրասենյակը ցնցվեց. իրար հաջորդող զանգերից ու խուճապից հասկացանք, որ երկրաշարժ էր:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գառնի գյուղից 10 կմ հյուսիս` 5 բալ ուժգնությամբ:

Երևանում 3-4 բալ ուժգնությամբ է երկրաշարժը գրանցվել: Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանաի դասախոսները ցնցումը զգալուն պես ուսանողներին շենքից դուրս են հանել:

Հատկապես զգալի է եղել Երևանի Ավան համայնքում ու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ բնակիչները «դուրս են թափվել» տներից:

Թե արդյոք սպասվում են նոր ցնցումներ, հայտնի չէ: Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները վախից դուրս են եկել շենքից:

Դիտվել է 1985 անգամ:
Print Friendly

Leave a Reply