Գազիանթեփում սոխի խորոված գրիպի դեմ ամենալավ դեղատոմսն է համարվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 0:35

Թուրքիայում Գազիանթեփ Այնթափ քաղաքի խոհանոցում, որը շուրջ 252 տարբեր կերակրատեսակներ ունի, հատկապես ուշադրություն են գրավում բազմապիսի բանջարեղեններից և մրգերից պատրաստված խորովածները: «Anadolu» գործակալության թղթակիցը Ադեմ Յըլմազը շրջել է քաղաքով և ուսումնասիրել տարածաշրջանի խոհանոցը:
Պարզվել է, որ աշնանային և ձմեռային ամիսներն այստեղ ամենից շատ սպառվող ուտեստը սոխի խորովածն է: Անատոլիայի խոհանոցի ուսումնասիրության, զարգացման և պաշտպանության ասոցիացիայի նախագահ Թահիր Թեքին Օզթանը նշել է, որ ըստ սովորության սոխի խորովածը ուտում են նռան օշարակով: «Այդպիով նռան վիտամիններն են ստանում, սոխն ու միսն էլ է լավ ներազդում: Սոխի ու մսի այս համակցությունը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Իմ կարծիքով սոխի խորովածը գրիպի դեմ ամենալավ դեղատոմսն է»,-հավաստիացրել է Օզթանը:

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply