Գենետիկորեն փոփոխված ՄԻԱՎ վիրուսը կարող է պայքարել արյան քաղցկեղի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 0:04

Ապրիլ ամսին Եմմա Բրուք Ուայթհեդի լեյկեմիան թվում էր անբուժելի: 6-ամյա Էմման շուրջ երկու տարի պայքարում էր հիվանդության դեմ Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում: Այլևս բուժման ոչ մի տարբերակ չէր մնացել, երբ բժիշկները որոշեցին օգտագործել բուժման բոլորովին նոր միջոց՝ ՄԻԱՎ-ի օգտագործմամբ: Դրա մասին գրել է Abc news-ը:
Նրանց հաջողվեց հեռացրել Էմմայի սպիտակ բջիջները և, օգտագործելով գենետիկորեն փոփոխված ՄԻԱՎ վիրուս, վերածել Էմմայի բջիջները իմունաբանական ՛՛հրթրռի՛՛, որը ծրագրավորված էր ոչնչացնել լեյկեմիայի բջիջները: Բջիջները այնուհետև վերադարձվել էին աղջկա մարմին:
՛՛Ի դեպ ՄԻԱՎ հիվանդություն հարուցող ամեն ինչ հեռացվել էի բջջից, որի միակ գործառույթը գեները բջջի մեջ տեղադրելն է՛՛,- ասում է բժիշկ Սթիվեն Գրուփը,-՛՛դա այլևս ՄԻԱՎ վիրուս չէ՛՛:
Այսօր բոլոր անալիզները ցույց են տալիս, որ փոքրիկ Էմման լիովին առողջ է, սակայն նա պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո ևս մի քանի տարի:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply