Պանետա. Տվյալ պահին Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման սպառնալիք չկա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 11, 2012 19:32
Սիրիական կառավարությունը կարծես թե այլևս չի զբաղվում քիմիական զենքի կիրառման ուղղությամբ, ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան ասել է երեքշաբթի օրը:
Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները տեղեկացրել էին, որ Սիրիան զբաղվում է զարին նյութով, որը կարելի է օգտագործել ռումբեր պատրաստելու համար:
Վաշինգթոնից Քուվեիթ թռչելիս, Պանետան լրագրողներին տեղեկացրել է, որ սպառնալիքը այլևս չկա:
՛՛ Մենք չենք տեսել որևէ նորություն, որը կարող է հանգեցնել ագրեսիվ քայլերի՛՛,-ասել է նա:
Այն հարցին, թե արդյոք նախագահ Բաշար Ասադի վրա ներգործություն է թողել արևմուտքի նախազգուշացումները, Պանետտան պատասխանել է,-՛՛Ես ուզում եմ հավատալ, որ նա հասկացել է մեզ: Կարծում եմ այն, ինչ ասել ենք լիովին պարզ է եղել:՛՛
Նախարարը նշեց նաև, որ Ասադի վարչակարգը ապստամբ ուժերի կողմից ճնշումների է ենթարկվում:
՛՛Մեզ մտահոգում էր այն հանգամանքը, որ նրանք կարող են օգտագործել այդպիսի զենքեր՝ իրենց ռեժիմը տապալելու սպառնալիքի դեպքում՛՛,-ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
