Թուրքիայում հայրը աղջկա համար վրան է խփել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 17:32

Թուրքիայի Օրդու քաղաքում ապրող 44 ամյա գործազուրկ Մեթին Աքսոյը, որպեսզի արտահայտի այն զրկանքները, որին ենթարկվում է իր դուստրը` 22-ամյա հաշմանդամ Դերյա Աքսոյը, քաղաքապետարանի շենքի առջև վրան է խփել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Հյուրրիյեթ” թերթը, Աքսոյը նշում է, որ Օրդուի քաղաքապետարանի կողմից հաշմանդամների համար նախատեսված ճանապարհը բավարար չէ:

Մեքին Աքսոյը Դյուզ փողոցում գտնվող Օրդուի քաղաքապետարանի շենքի առջև գտնվող այգում վրան է խփել: Նրան են միացել նաև կինը և հաշմանդամ աղջիկը: Աքսոյը, նշելով, որ հաշմանդամների հարցերի վրա ուշադրություն հրավիրելու համար մեկ շաբաթ մնալու է վրանում, ասել է. “Օրդուում բնակվող հաշմանդամները նախ և առաջ ունեն փոխադրամիջոցների կարիք: Նրանց խնդիրները լուծելու համար Օրդուի քաղաքապետարանում պետք է ստեղծվի հաշմանդամների խորհուրդ: Պետք է ծրագրեր կազմվեն հաշմանդամների համար: Ես ունեմ աղջիկ, որը գամված է սայլակին: Այս քաղաքում հաճախ գնում ենք ծովափ և վերադառնում տուն: Մենք ճանապարհին հանդիպում ենք հարյուրավոր խոչընդոտների: Ձմռանը ստիպված ենք 4-5 ամիս տանը մնալ”:
Ոստիկանները խլել են Մեթինի վրանը: Սակայն նա հայտարարել է, որ իր ցույցը շարունակելու է մինչև ուրբաթ օրը և փորձելու է նորից քաղաքապետարանի շենքի առջև վրան խփել:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply