Ըստ հետազոտության դինոզավրերի անհետացման պատճառ հանդիսացած աստերոիդը գրեթե ոչնչացրել է Երկրի մողեսներին և օձերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 17:21

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 65 միլիոն տարի առաջ Երկրի վրա ընկած աստերոիդը, որը ոչնչացրել է դինոզավրերին, վերացրել է նաև մեծ քանակությամբ մողեսների և օձերի:
Ներկայումս գիտնականները համոզված են, որ մեծ ոչնչացման արդյունքում վերացել է երկրագնդի սողունների 83%-ը:
Հյուսիսային Ամերիկայում փորձագետնների կողմից ուսումնասիրված մողեսների և օձերի բրածոները ցույց տվեցին, որ աստերոիդի պատճառած վնասի չափը ավելի մեծ է քան նախկինում կարծում էին:
Յելի համալսարանի գիտնական Նիկոլաս Լոնգրիչը նշում է, որ նախկինում իրենք կարծում էին, որ այդ աղետը հիմնականում դինոզավրերի վրա է ազդել: Սակայն այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ օձերը և մողեսները ամենաշատն են տուժել դրանից:
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում գիտնականը նշում է, որ մինչև դինոզավրերի ոչնչանալը, մի շարք հետաքրքիր տեսակների սողուններ են բնակվել երկրագնդի վրա:
Այդ շարքում ըդգրկված էին չափերով շատ փոքրիկ մողեսներից մինչև վեց ոտնաչափ երկարություն ունեցող մողեսներ, որոնք իրենց համար զոհ էին ընտրում ներկայումս Մոնտանայի տեղում եղած ճահճուտներում:
Պիթոնի չափեր ունեցող օձերի տեսակը, այնքան մեծ էր, որ ուտում էր դինոզավրերի ձվեր և ձագեր:
Պրոֆեսոր Լոնգրիչը ավելացնում է, որ մողեսները և օձերը իրենց բազմազանության առումով կարող են դիտվել որպես դինոզավրերի մրցակիցներ, քանի որ այդ ժամանակաշրջանը իրականում եղել է առավելապես «մողեսների դարաշրջան», քան «դինոզավրերի դարաշրջան»:
Անհետացած մողեսների տեսակների շարքին են պատկանում Polyglyphanodontia կոչվող մողեսների դասը, որը ներառում էր հյուսիսային Ամերիկայում նախկինում բնակվող մողեսների 40%-ը:

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply