Թուրքիայի համար ձեռնտու սցենար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 15:53

Համաձայն ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպության զեկույցի`Թուրքիան Քրդստանի ստեղծման արդյունքում կարող է մասնատվել:
ԱՄՆ հետախուզական կազմակերպությունները մի կառույցում համախմբող Ազգային հետախուզական ղեկավարության կողմից, հրատարակվել է զեկույց, որը լույս է տեսնում հինգ տարին մեկ և ներկայացնում է աշխարհի ապագայի վերաբերյալ սցենարներ: “Գլոբալ միտումներ 2030. ալտերնատիվ երկրներ” խորագիրը կրող զեկույցում Թուրքիան ևս տեղ է գտել:

Մասնավորապես այդ զեկույցում նշված արտահայտություններից ամենահետաքրքրականը հետևյալն է. “Քրդական պետությունը, որը կարող է ստեղծվել տարածաշրջանում, վերացնելու է Թուրքիայի ամբողջականությունը”:

Մեթյու Բրոուզը, ով հանդիսանում է Ազգային հետախուզական խորհրդի խորհրդական և գրել է այդ զեկույցը, նշում է, որ դա հավանական չէ, միևնույն ժամանակ իրականությունից էլ հեռու չէ: Ըստ նրա` մինչև 2030թ. Թուրքիան, տարածաշրջանում առաջատար դերակատար լինելով, գլոբալ տնտեսության համար կարևոր նշանակաություն է ունենալու և այդ առումով միջազգային սիստեմում առավել ընդարձակ ազդեցությամբ է օժտվելո

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply