ԱՄՆ-ում վաճառքի է հանվել ամենաթանկ առանձնատունը (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 15:29

Բևեռլի Հիլզում 150 մլն դոլարով վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ու շքեղ առանձնատներից մեկը: Այն մի քանի առանձին “բազմաբնակարան” տներից է բաղկացած, որոնք հարմարավետորեն իրար են միանում հետիոտնի համար կառուցված կամրջակներով:

Այստեղ հիմնական նստավայրից բացի հյուրերի  ու ծառայակազմի համար տներ կան, մի քանի լողավազան ու զվարճանքի համալիրներ:

Առանձնատան ընդհանուր մակերեսը 3,7 հազար քմ է, կից 0,6 հա տարածք կա:

Գլխավոր շենքում մարզադահլիճ կա, խաղասենյակ, տնային կինոթատրոն, ձայնագրման ստուդիա, մերսման սրահ ու 2 սաունա:

4 հարկը միացնող ոլորապտույտ աստիճանն այս շենքի ամենագրավիչ հատվածն է,որի ճաղաշարքը լեռնային բյուրեղից է, իսկ բազրիքը` նիկելից:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply