Ըմբշամարտը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 11, 2012 14:01

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաշվետվության լսումները, որին ներկա է եղել  նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հաշվետվությունը վերաբերվել է 2012թ. մարզաձևից անցկացված մարզական միջոցառումներին և 2013թ. ծրագրերին:

Հանդիպմանը մասնակցել են մարզաձևի պատասխանատուներ՝ հավաքականների ավագ մարզիչներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ: Հրավիրվածները ներկայացրել են տեղեկատվություն 2012թ. ընթացքում միջազգային և հանրապետական առաջնություններում հայ ըմբիշների գրանցած ձեռքբերումների, սպորտային հաջողությունների, անցկացված ուսումնամարզական հավաքների մասին: Միաժամանակ, բարձրաձայնվել են նաև մարզաձևի զարգացմանը խոչընդոտող հիմնահարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերվում են մարզաբազաների վատ վիճակին և ֆինանսավորման խնդիրներին:

Բոլոր ներկաները միակարծիք էին, որ ընբշամարտը մեծ պոտենցիալ ունի Հայաստանում և լավ արդյունքներ գրանցելու համար պետք միայն սրտացավ մոտեցում և համակարգված աշխատանք, թե՛ պատանիների, թե՛ երիտասարդների և թե՛ մեծահասակների հավաքականների հետ:

”Վաղն արդյունք ունենալու համար պետք է այսօր աշխատել և հենց այդ նպատակով շատ կարևոր է ոչ միայն մարզիկների սերնդափոխությունը, այլ նաև սահուն սերնդափոխությունը մարզիչների շրջանում: Անհրաժեշտ է հիշել, որ ցանկացած մարզաձևի զարգացման գրավականը դրա մասսայականացումն է՝ հետաքրքրության ավելացումը այդ սպորտաձևի նկատմամբ”,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply