ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 11, 2012 14:00

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:
Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր, որոշումներ են ընդունվել հետագա համատեղ գործունեության ակտիվացման ուղղությամբ:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply