Հայաստանի պատվիրակները քվեարկությանը չմասնակցեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 11, 2012 13:12

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվեց  Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՎՕԿ /  հերթական `  41 –րդ  վեհաժողովը : 49  երկրների մասնակիցների թվում էին նաև Հայաստանի պատվիրակներ ,  ՀՀ   սպորտի և երիտասարդության հարցերի  նախարար , ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար  Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՕԿ –ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը :

Մեր խնդրանքով  Հռոմի միջոցառման մասին  Գ. Ղազարյանը հետևյալն ասաց . ,, Օրակարգում ընդգրկված էին բազմաթիվ հարցեր : Քննարկվեցին Լոնդոնում ամռանը  տեղի ունեցած  օլիմպիական խաղերի  ընթացքն ու արդյունքները , ԵՎՕԿ –ի հովանու ներքո անցկացվող երիտասարդական մարզական փառատոները ,  Սոչիում  2014 –ին կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող հարցեր  և  գլխավորը `  առաջին անգամ  կայանալիք Եվրոպական առաջին  խաղերը :  Բանն այն է, որ աշխարհամասերից միայն Եվրոպան չի անցկացնում իր  մարզական ստուգատեսը :

Ենթադրվում էր , որ Հռոմում կորոշվի միայն   խաղերի անցկացման ժամկետը : Բայց , գոնե մեզ համար անակնկալ , հայտնի դարձավ  նաև խաղերի մայրաքաղաքի անունը : Միակ հայտը ներկայացրել էր Բաքուն : Փակ քվեարկությամբ ,  38 կողմ ,  8 դեմ  և երկու ձեռնպահ  արդյունքով Բաքուն ընտրվեց  եվրոպական խաղերի  անցկացման առաջին քաղաքը :

Ինչ վերաբերում է  մեզ , ասեմ , որ նախապես հայտարարեցինք , որ քվեարկությանը չենք մասնակցի  և այդպես էլ վարվեցինք :

ԵՎՕԿ –ի  խաղերի ծրագրում  նախատեսվում է  ընդգրկել այն մարզաձևերը ,որոնց միջազգային ֆեդերացիաները  կտան  իրենց համաձայնությունը :  Առայժմ  ցանկություն են հայտնել    նետաձգություն , բադմինթոն , բռնցքամարտ , կանոե ,  սուսերամարտ ,  ձյուդո , հրաձգություն ,հանդբոլ , ռեգբի , վոլեյբոլ , եռամարտ , սեղանի թենիս  մարզաձևերի  կառույցները  : Հնարավոր է նաև աթլետների և լողորդների մասնակցությունը :

Ոչ օլիմպիական մարզաձևերից ուզում են հանդես գալ  սպորտային պարերի և կարատեի միջազգային ֆեդերացիաները :

Հայաստանի մարզասերներին բնականաբար կհետաքրքրի մեր մարզիկների մասնակցության հարցը : Այս մասին   առայժմ  ոչինչ ասել չենք կարող և մեր դիրքորոշումը  կպարզվի ավելի ուշ , մանավանդ , որ  եվրոպական առաջին խաղերը նախատեսված է անցկացնել 2015 թ.  հունիսին  ,,  :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply