800 հյուր 3 սենյականոց բնակարանում. երեկույթը 48 հազար դոլարի վնաս է պատճառել, լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 14:09

Մեծ Բրիտանիայի Էսսեկս կոմսության Բիլերիկա քաղաքի 14-ամյա բնակչուհին կազմակերպել է ամբողջ երկրում  ամենամահացու ծննդյան օրը: Քանի որ նրա ծննունդը համընկնում է նոր տարվա հետ, աշակերտուհին որոշել էր այն նշել ավելի շուտ: Նա Facebook սոցիալական ցանցում ստեղծել էր այսպես կոչված իվենթ` հանդիպման մասին տեղեկատվության էջ, հաղորդում է Daily Mail-ը:

Սառա Հայնը նախատեսում էր ուրախ տոն, և ինչ-որ իմաստով նրա հույսերը իրականացան: Երեկույթին մասնակցել ցանկացողների թիվը մոտ հազարն էր, իսկ հոբելյարի տուն եկան 800 պատանիներ: Իրենց հետ նրանք բերել էին հսկայական քանակությամբ ալկոհոլ:

Աղջկա մայրը`56-ամյա Էսթերը և աղջկա ուսուցիչները զգուշացրել էին, որ երեք ննջասենյակ ունեցող ոչ մեծ բնակարանը դժվար կդիմանա այդպիսի “հարձակմանը”: Այնուամենայնիվ, Սառան ետ  չի կանգնել իր որոշումից: “Անկեղծ ասած,  ես չէի ենթադրում, որ այդպիսի սարսափելի բան կկատարվի: Ես գիտեի, որ իմ աղջիկը շատ ընկերներ ունի, բայց ոչ ինքը, ոչ էլ ես չէինք սպասում, որ այդքան մարդ կգա”,-ասում է տիկին  Հայնը:

Էսթերը որոշել էր մնալ տանը, որպեսզի հետևեր ջահելներին, սակայն դա չօգնեց: Ուրբաթ, դեկտեմբերի 7-ին երիտասարդների ամբոխը ուղղվեց  հանդիպման վայր և ներխուժեց տուն: Բավականաչափ խմելով, պատանիները սկսեցին ավերել շուրջը ամեն բան: Նրանքջարդեցին ամբողջ կահույքը, դաշնամուրը պատուհանից դուրս նետեցին, ճղճղեցին տան բոլոր կտորեղենը, պատերի վրա խզմզեցին`այդ թվում հայհոյանքներ: Բացի այդ,   հյուրերը կոտրեցին առաստաղը և դռները հանեցին ամրաններից:

Երկար սպասված տոնից հետո  տան վերանորոգումը կարժենա  30 հազար ֆունտ  (ավելի քան  48 հազար դոլար) :

“Բնականաբար ապահովագրության մասին խոսելն ավելորդ է,-հոգոց է հանում տիկին  Էսթերը:-Չէ որ մենք ինքներս ենք նրանց հրավիրել մեր տուն: Անկեղծ ասած , ես ապշած էի : Ինչ՞ու  նրանք այդ ամենը արեցին”:
Նույնիսկ երբ իրավիճակը դուրս էր եկել վերհսկողությունից, երիտասարդները շարունակում էին  Facebook և Twitter-ի միջոցով մարդկանց հրավիրել երեկույթին: Լուսանկարներն ու նամակագրությունը կարելի տեսնել #sarahhines հեշտեգում:

Որոշ ժամանակ անց , հարևանները, անհանգստացած աղմուկից, ոստիկաններ կանչեցին: Իրավապահները դժվարությամբ համոզեցին երիտասարդներին հանգստանալ և հեռանալ: Բացի այդ , սպաները պատանիների մոտից առգրավեցին սպիրտային խմիչքներ: Տեղական իրավապահ մարմինները հայտարարեցին , որ իրենց հաջողվել է այդ ամենը անել առանց ձերբակալությունների: Դեպքից հետո ոչ ոք չտուժեց:
Չնայած այդ ամենի մեղավորը Սառան էր, աղջկա մայրը խոստացավ, որ նրա վրա չի բարկանա:

Դիտվել է 1767 անգամ:
Print Friendly

Leave a Reply