Հրդեհ՝ կարճ միացումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2012 12:02

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 16.56-ին, Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.50-ին` 1 մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է հյուրասենյակի կահույքը, ջերմահարվել են պատուհանները և առաստաղը, ինչի հետևանքով պատճառվել է 1.000.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հաղորդալարի կարճ միացումը:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply