Պատահարներ մայրաքաղաքում`չորս վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2012 12:00

Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոբուսը Բաղրամյան պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-11183» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply