Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն Հռոմում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 11, 2012 11:13

Դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 24-ամյակի կապակցությամբ Հռոմի Լեւոնյան վարժարանում տեղի ունեցավ իտալացի ճարտարապետ Մարիո Մասիմո Սիմոնելլիի «Սպիտակի երկար ձմեռը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել Իտալիայում ՀՀ դեսպանության եւ «Իտալիո հայոց միության» հովանավորությամբ: Գրքի նախաբանը գրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից:

Միջոցառման շուրջ 150 հյուրերի թվում էին Իտալիայի կառավարության փրկարարական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաեւ իտալացի լրագրողներ:

Տեղեկանք: Մարիո Մասիմո Սիմոնելլին 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրերից, շուրջ մեկ տարի ղեկավարում էր Իտալիայի կառավարության կողմից նշանակված փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների առաքելությունը: «Սպիտակի երկար ձմեռը» գիրքը փաստավավերագրական է, որտեղ նկարագրված են ավերիչ երկրաշարժից հետո միջազգային հանրության զորակցությունը Հայաստանին, արտակարգ իրավիճակներում ձեւավորված մարդկային փոխհարաբերությունները, երկրաշարժից տուժած հայաստանցիների արժանապատիվ տոկունությունը:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply