Թունավորման երկու դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2012 11:05

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.55-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բրյուսովի թիվ 2 շենքի 5-րդ բնակարանի բնակչուհի` 1980 թ. ծնված Ն. Պետրոսյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 04.03 տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախախանշաններով «Երևան», այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոններ են  տեղափոխվել Նոր Խարբերդի 25/2 տան բնակչուհիներ` 1991 թ. ծնված Ա. Զաքարյանը և 1971 թ. ծնված Ի. Զաքարյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 601 անգամ:
Print Friendly

Leave a Reply