Ավտոմեքենան ընկել է գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2012 11:04

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին ԱԻՆ-ում  տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Գետափ – Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես S600» մակնիշի 34 ST 452 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Եղեգիս գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ`  1984 թ. ծնված Ա. Մկրտչյանը տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

 

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply