Թուրք հետազոտողի`հայ-թուրքական հարաբերությունների «4 T-ի պլանը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 10:51

   Թուրքական «1news» կայքում հրապարակվել է Թուրքիայում Եվրասիական անվտանգության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ դոկտոր Հաթեմ Ջաբարլըի հոդվածը, որտեղ վերջինս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Ահա թե ինչ է նա գրում.

«Հայաստանին  «Մեծ Հայաստանի» ստեղծման ճանապարհին անհրաժեշտ է, որպեսզի նա մի քանի քայլեր ձեռնարկի, որոնցից ամենակարևորը այդ նպատակին հասնելու համար հասարակական կարծիքի ձևավորումն է և Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականության իրագործումը: Հայասատանը իր քաղաքականությունը պետք է հիմնի հետևյալ 4 սկզբունքների վրա`ճանաչեցում, ճանաչում, փոխհատուցում, հող»:

Հոդվածագիրը այս սկզբունքներին տվել է «4 T-ի պլան» անվանումը, քանի որ թուրքերենում այդ 4 բառերն էլ  «T» տառով են սկսվում: Ճանաչեցումը հոդվածագրի կարծիքով Հայոց ցեղասպանությունը ամբողջ աշխարհին ճանաչել տալն է: Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ընդունվելուց հետո կընդունվի նաև Թուրքիայի կողմից: Այնուհետև, ըստ այդ պլանի, Հայաստանը օրակարգ կբերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրի հողային պահաջի վրա:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply