«Մերսեդես 600»-ը բախվել է կամրջի պատնեշին և ընկել գետը,իսկ «Օպել»-ը բախվել է «ԿամԱԶ»-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2012 11:53

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում,  «Մերսեդես 600»  մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել կամրջի պատնեշին և ընկել գետը:

Վարորդը  մարմնական վնասվածքով տեղափոխվել  է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում,  «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կ/մ-ին բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 627 անգամ:
Print Friendly

Leave a Reply