Գյումրեցի միայնակ մայրերը գոյություն են պահպանում այլոց բնակարաններում աշխատելով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2012 10:45

Գյումրիում տիրող համատարած գործազրկության, անօթևանության և աղքատության պայմաններում առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքների վիճակը:

«Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունները տրամադրելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է պարբերաբար այցելություններ կատարել այդ կարգավիճակում գտնվող ընտանիքներին: Կազմակերպության դիտարկումները ցույց են տալիս, որ միայնակ մայրերն իրենց ընտանիքների գոյությունը պահպանում են հիմնականում տարբեր անձանց բնակարաններում աշխատելով և նույնիսկ հեռավոր գյուղերում այս կամ անհատի անասուններին պահելով ու միայնակ մեծահասակներին խնամելով:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում երկու որդիների միայնակ մայր Զոյա Սիմոնյանը պատմում է իր ընտանիքի ապրելու հիմնական միջոցների մասին:

Դիտվել է 649 անգամ:
Print Friendly

Leave a Reply