Հանրապետությունում ճանապարհները բաց են, որոշ տեղերում առկա է մերկասառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 11, 2012 10:41

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Որոշ շրջաններում՝ Աշոցքում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում, Սպիտակում, Արթիկում, Ապարանում, Մարալիկում, Թալինում, Բաղրամյանում, Արմավիրում, Աշտարակում, Եղվարդում, Վանաձորում, Սեւանում, Գավառում, Կոտայքում, Ճամբարակում, Արտաշատում, տեղում է ձյուն:
Սելիմի լեռնանցքում, Կոտայքի, Սեւանի, Գավառի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:

ԱԻՆ-ից էլ տեղեկացնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply