Մարդիկ սիրահարվում և բաժանվում են միևնույն պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 11, 2012 10:15
Կալիֆոռնիայի համալսարանի սոցիոլոգների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բաժանության ամենահաճախ հանդիպող պատճառներից են նույն այն գծերը, որոնք մեկը մյուսին գրավելու առիթ են դարձել ծանոթության ժամանակ: Այդ երևույթը ստացել է ”զուգընկերության պարադոքս”անունը:
Գիտնականների կարծիքով, որքան մարդու բնավորության մեջ ընդգծված է այս կամ այն գիծը, այնքան արագ է մարդը գրավում շրջապատողների ուշադրությունը: Սակայն, ինչ որ ժամանակից հետո այն սկսում է հոգնեցնել, ձանձրացնել: Օրինակ` աշխատասեր ու պատասխանատու տղամարդը մի քանի տարվա համատեղ կյանքի ընթացքում կնոջ կողմից ընկալվում է որպես ձանձրալի աշխատամոլ, իսկ կոլեկտիվի հոգին համարվող աշխույժ, ասող-խոսող մարդուն տարիներ անց զուգընկերը կարող է ընդունել որպես կյանքի հանդեպ անուրջ վերաբերմունք ունեցող մեկի:
Մասնագետները նկատել են, որ ընկերոջ հանդեպ վերաբերմունքի, երբեմնի գրավիչ գծերի նկատմամբ կտրուկ փոփոխությունը կատարվում է այն ժամանակ, երբ զույգը ուշադրությունից ասես զրկվում է:






Facebook
Tweet This
Email This Post
