Չավեսին մի քանի ամսվա կյանք է մնացել.վենեսուելացի բժիշկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 8:23

 Վենեսուելայի նախագահ Չավեսի մոտ կրկին քաղցկեղ է հայտնաբերվել: Նրան մնացել է մի քանի ամսվա կյանք: Ողբերգական ավարտը 2013-ի ապրիլին է սպասվում,  ասել է ԱՄՆ-ում բնակվող վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան կոլումբիական  RCN ռադիոյին տված հարցազրույցում:

Բժիշկը ծանոթ է հիվանդի վիճակին և Չավեսին հսկող բրիգադի աղբյուրներից  գիտի, որ նրան մնացել է ընդամենը 2-3 ամսվա կյանք: Մարկինան դրանով է բացատրում Չավեսի շտապ մեկնումը Հավանա.”Հիվանդությունն ագրեսիվ է դարձել, մետաստազներ կան գոտկատեղում, նյարդն է ճնշվում, ինչը կարող է հանգեցնել կաթվածի”: Նա հավելել է, որ  վիրահատությունը Չավեսի կյանքին ոչնչով չի սպառնում, սակայն դրան հետևած 72 ժամում հնարավոր է լուրջ բարդություններ լինեն:

Չավեսը Կուբա է մեկնել երկուշաբթի, իսկ  շաբաթ օրն ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է, որ մեկ վիրահատության անհրաժեշտություն էլ կա:

Չավեսը նշել է այն մարդու անունը, որին իր հետնորդ է համարում, եթե իր հետ ինչ -որ բան պատահի: Այդ մարդը վենեսուելայի վարչապետ Նիկոլաս Մադուրոն է:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply