Թուրքերը բոլոր քրիստոնյաներին լրտես են համարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 20:49

Ինչպես տեղեկացնում է թուրքական “Firatnews” թերթը, համաձայն “Open Doors” կազմակերպության զեկույցի` ամբողջ աշխարհում ապրող քրիստոնյաները վտանգի մեջ են: Կազմակերպությունը, որը 50 վտանգավոր երկրների ցանկում Թուրքիային հատկացրել է 21-րդ տեղը, նշում է, որ թուրքերը քրիստոնյաներին դիտարկում են որպես “թշնամիների լրտեսներ”:

1955 թ. ստեղծված “Open Doors”-ը միջազգային կազմակերպություն է, որը օժանդակում է ամբողջ աշխարհում կրոնական դավանանքի պատճառով ճնշման տակ գտնվող քրիստոնյաներին: Կազմակերպությունը ամեն տարի հրատարակում է “վտանգավոր տարածքների” քարտեզը. այդտեղ նշված են այն երկրները, որտեղ քրիստոնյաները ենթարկվում են ճնշման և բռնության:

Ահա թե ինչ է նշում այդ կազմակերպությունը Թուրքիայի վերաբերյալ.
“Չնայած Թուրքիայի Հանրապետությունը ստորագրել է միջազգային համաձայնագրեր, սակայն իրականում քրիստոնյաները հավասար իրավունքներ չունեն: Քրիստոնյաները Թուրքիայի ազգայնականության հարձակման ամենակարևոր թիրախն են: Այս երկրում, որտեղ նշվում է, որ ապրում են 100.000 քիստոնյա, վերջիններս դիտարկվում են որպես “թշնամական ուժերի լրտեսներ”: Նույնիսկ Մալաթիայում սպանված 3 քրիստոնյայի գործը մինչ օրս չի լուծվել:
ԱԶԿ-ի` Եվրամիության ինտեգրման ուղղությամբ սկսած բարեփոխումները չեն կատարվել, քրիստոնյաներին տված խոստումները չեն իրականացվել: Կառավարությունը պաշտոնապես ճանաչում է միայն Հայկական և Հունական եկեղեցիները: Իսկ հասարակության շրջանում նրանք դիտարկվում են որպես “թշնամական ուժերի լրտեսներ” և “հայրենիքի դավաճաններ”:
Թույլ չեն տալիս եկեղեցիներ կառուցել: Արգելում են նաև բացել կրոնական դպրոցներ և դասընթացներ իրականացնել: Քրիստոնյաները կարող են աշխատանքից հեռացվել: Եկեղեցի գնացողներին անհանգստություն են պատճառում և՛ ոստիկանները, և՛ ռասիստները’:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply