Լրագրողը որոշել է 7 տարում ոտքով անցնել 21.000 մղոն՝ կրկնելով Աֆրիկայից նախամարդու անցած ճանապարհը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 20:13

Pulitzer-ի մրցանակակիր լրագրողը մտադիր է իրականացնել մարդկության կողմից երբևէ իրականացված ամենահավակնոտ ծրագիրը.այն է յոթ տարում ոտքով անցնել ողջ աշխարհը՝ կրկնելով հազարավոր տարիներ առաջ նախնադարյան մարդու անցած ուղին:
Ամերիկացի լրագրող Փոլ Սալոփեկը որոշել է անցնել չորս մայցամաքներով՝ 21.000 հազար մղոն ճանապարհ, դուրս գալով Եթովպիայի Գրեյթ Րիֆ Վալլիից ավարտել հարավային Ամերիկայի ամենահարավային կետում:
Այս ճաանպարհորդությունը կկրկնի նախամարդկանց անցած ուղին, ովքեր 70.000 հազար տարի առաջ դուրս եկան Աֆրիկայից և տարածվեցին Եվրոպայում, Ասիայում, Ավստրիալիայում, ինչպես նաև հյուսիսային և հարավային Ամերիկաներում:
Փորձառու լրագրողը իր ճանապարհորդության ընթացքում կկատարի 30 միլիոն քայլ՝ շարժվելով Կարմիր ծովից դեպի Միջին արևելեք՝ նախքան Չինաստանից Սիբիր գնալը:
Նա կանցնի Բերինգի նեղուցով դեպի Ալյասկա և կքայլի դեպի հարավային և հյուսիսային Ամերիկաների արևմտյան ափ:
Սալոփեկը իր ճանապարհորդությունը կսկսի հաջորդ ամիս և կանցնի աշխարհի քաղաքականապես ամենալարված հատվածներով՝ ներառյալ Իրանը և կենտրոնական Ամերիկան:
Յուրաքանչյուր 100 մղոն անցնելուց հետո նա կանոնավոր կերպով կհաղորդի National Geographic-ին իր հանդիպած մարդկանց և փոփոխվող միջավայրների մասին, ինչպես նաև գրառումներ կկատարի ինտերնետային կայքում և կնկարահանի իր ուղևորության ընթացքը:
50-ամյա լրագրողը, ով իր հետ կվերցնի այնքան իրեր, որքան ինքը կարող է միայնակ տանել, մտադիր չէ այդ ընթացքում թողնել իր աշխատանքը և դառնալ սովորական ճանապարհորդ. նա մտադիր է ստեղծել իրական պատմություններ իր հանդիպած մարդկանց և վայրերի մասին:
Սալոփեկը ստացել էր Pulitzer-ի մրցանակ 1998-ին բացատրական լրագրության և 2001թ.-ին միջազգային լրագրության համար: Նա նշում է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ինքը անընդհատ մի տեղից մյուսն է գնացել և տարբեր մշակութային միջավայրներում գտնվելու մեծ փորձ ունի: Նա ավելացրել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ինքը կարծես թե պատրաստվում էր այս ճանապարհորդությանը:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply