Ադրբեջանում ցուցարարները մասսայականորեն ձերբակալվել են,լուսանկարներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 10, 2012 19:15

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական <> թերթը, այսօր Ադրբեջանում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանները խանգարել են լրագրողների աշխատանքին: Լրագրողներին թույլ չեն տվել գնալ այնտեղ, որտեղ պահվել են ձերբակալված ցուցարարները: Միևնույն ժամանակ չեն տեղեկացրել, թե որտեղ են նրանք պահվում: Տեղեկություններ կան միայն այն մասին, որ ձերբակալվածներին ծեծել են ոստիկանական մեքենաներում:
Ոստիկանները սկսել են բռնությամբ ցրել կանանցից բաղկացած ցուցարարների խումբը: Մի խումբ ցուցարարներ, ովքեր կարողացել են խուսափել ոստիկանների ձերբակալությունից, երկրում տիրող միճակի, մարդու իրավունքների խախտումների, այդ թվում ցույցի ժամանակ իրականացվող ձերբակալությունների վերաբերյալ իրենց բողոքն են արտահայտել, վանկարկել են հրաժարականի լոզունգներ, երգել են Ադրբեջանի օրհներգը:
Ստորև ներկայացնում ենք ցույցի ժամանակ արված նկարներ.

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply