«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 10, 2012 19:02Սիրելի՛ արցախցիներ, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն ի սրտե շնորհավորում է Ձեզ :
1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն կարևորագույն ու պատմական օր էր թե՛ հերոսական արցախցիների և թե՛ համայն հայության համար: Այդ օրն Արցախն ապացուցեց սեփական պետությունը կառուցելու իր վճռականությունը:
15 տարի անց՝ 2006-ի դեկտեմբերի 10-ին արցախցին կողմ քվեարկեց ԼՂՀ Սահմանադրությանը՝ դրանով իսկ փաստելով՝ որպես ինքնիշխան պետություն գոյություն ունենալու և առաջընթաց արձանագրելու իր իրավունքը:
Համոզված ենք, որ առաջիկայում էլ Արցախի առաջընթացը լինելու է այն գրավականը, որն ապահովելու է ԼՂՀ միջազգային ճանաչումն ու միջազգային ասպարեզում լիիրավ դրսևորվելու հնարավորությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
10 դեկտեմբերի, 2012թ.
ք. Երևան