Մորսին բանակին ոստիկանության լիազորություններ է շնորհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 10, 2012 18:56
Երկուշաբթի Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին բանակին շնորհել է ոստիկանության լիազորություն՝ ներառյալ քաղաքացիներին ձերբակալելու իրավունք:
Որոշումը կայացնելուց հետո տեղի են ունեցել փողոցային բախումներ, որտեղ մահացել է յոթ մարդ, վնասվել՝ հարյուրավորները:
Լիազորությունները գործելու են մինչև նոր սահմանադրության ընդունման մասին հանրաքվեի արդյունքների հայտարարելը:
Սահամադրության նախագիծը, որը մշակվել է Մուրսիի իսլամական դաշնակիցների կողմից, սահմանափակում է մարդու իրավունքները, կնոջ և փոքրամասնություններիազատությունները և կրճատում է  արդարադատության անկախ գործունեությունը:
Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply